Քաղաքացիական օրենսգիրք

Գ Լ ՈՒ Խ  6

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 36.Աշխատանքային իրավունքների և պարտականությունների ծագման հիմքերը

Աշխատանքային իրավունքները և պարտականությունները կարող են ծագել, փոփոխվել և դադարել`
1) սույն օրենսգրքով, այլ օրենքներով, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և գործատուների այն գործողություններից, որոնք, թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ աշխատանքային օրենսդրության սկզբունքների, առաջացնում են աշխատանքային իրավունքներ և պարտականություններ.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ակտերից, որոնք օրենքով նախատեսված են որպես աշխատանքային իրավունքների և պարտականությունների ծագման հիմքեր.
3) աշխատանքային իրավունքներ և պարտականություններ սահմանող դատական ակտից.
4) վնաս պատճառելու հետևանքով.
5) այնպիսի իրադարձությունների հետևանքով, որոնց հետ օրենքը կամ այլ իրավական ակտը կապում է աշխատանքային իրավական հետևանքների առաջացում:

Հոդված 37.Աշխատանքային իրավունքների իրականացումը և պարտականությունների կատարումը

1. Գործատուները, աշխատողները և նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրականացնելիս և պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքը, գործել բարեխիղճ և ողջամիտ: Աշխատանքային իրավունքների չարաշահումն արգելվում է:
2. Աշխատանքային իրավունքների իրականացմամբ և պարտականությունների կատարմամբ չպետք է խախտվեն այլ անձանց` օրենքներով պաշտպանվող իրավունքներն ու շահերը:3. (մասն ուժը կորցրել է 24.06.10 ՀՕ-117-Ն)
(37-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն)

Հոդված 38.Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը

1. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:
2. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացնում են աշխատողների ներկայացուցիչները:
3. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացվում է`
1) իրավունքը ճանաչելով.
2) մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով.
3) իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով կամ վերացնելով.
4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ գործատուի իրավական ակտն անվավեր ճանաչելով.
5) դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմնի` գործատուի օրենքին հակասող իրավական ակտը չկիրառելով.
6) իրավունքի ինքնապաշտպանությամբ.
7) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով.
8) վնասի հատուցում ստանալով.
9) տուգանք (տուժանք) բռնագանձելով.
10) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով.
11) օրենքով նախատեսված այլ եղանակներով:
(38-րդ հոդվածը խմբ., լրաց. 24.06.10 ՀՕ-117-Ն

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Դասանյութը՝ Իրավագիտություն

Թեմաներ՝

  • Կառավարման ձև /էջ 20-25/
  • Կառուցվածքի ձև /էջ 25-27/

Առաջադրանք՝

  • Ըստ կառավարման ձևի պետությունները լինում են:

Ըստ կառավարման ձևի պետությունները լինում են

  • միապետություն

Միապետությունը բնութագրող հատկանիշներ՝

  • Միապետը հանդիսանում է պետության գլուխը,
  • նրա իշխանությունը ժառանգաբար է,
  • Միապետի իշխանությունը անսահմնափակ է,
  • Միապետը ժողովրդի կողմից չի ընտրվում,
  • Նա որևէ պատասխանատվություն չի կրում իր գործողությունների համար,
  • Իր երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարն է։
  • հանրապետություն
  • Ժամանակակից աշխարհում միապետությունները քանի՞ խմբերի են բաժանվում:

Ժամանակակից աշխարհում միապետությունները կարելի է բաժանել երկու խմբի՝

  • բացարձակ
  • սահմանափակ
  • Ժամանակակից աշխարհում հանրապետությունների տեսակները:

Ժամանակակից աշխարհում հանրապետություններն ունեն իրենց տեսակները՝

  • նախագահական
  • խորհրդարանական
  • կիսանախագահական (խառը)
  • Ըստ կառուցվածքի ձևի պետությունները լինում են:

Ըստ կառուցվածքի ձևի պետությունները լինում են՝

  • ունիտար
  • ֆեդերատիվ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳ

Դասանյութը՝ Իրավագիտություն /էջ 29-35/

Առաջադրանք՝

  • Պետական ապարատ:

Պետական ապարատը պետական մարմինների համակարգն է, որը պրակտիկորեն իրականացնում է պետական իշխանությունը, պետության խնդիրներն ու գործառույթները։ Առանց պետական ապարատի չի կարող լինել պետություն։ Այն ընդգրկում է պետության բոլոր մարմինները և իրենից ներկայացնում է պետական իշխանության նյութականացված մարմնավորումը։ Պետությունն իր գործունեությունն իրականացնում է պետական մարմինների միջոցով։

  • Պետական մարմին:

Պետական մարմինը պետական ապարատի բաղկացուցիչ և հարաբերականորեն ինքնուրույն մասն է, որը հանդես է գալիս պետության անունից և նրա հանձնարարությամբ մասնակցում է պոտության խնդրրների և գործառույթների իրականացմանը, օժտված է իշխանական լիազորություններով, ունի համապատասխան կառուցվածք և գործում է իրեն բնորոշ ձևերով և մեթոդներով։

  • Պետական մարմինը բնորոշող հատկանիշները:

Պետական մարմնին բնորոշ են հետևեյալ հատկանիշները՝ 1․ պետական մարմինը պետական ապարատի բաղկացուցիչ և կազմակերպորեն առանձնացված մասն է։ 2․ Յուրաքանչյուր պետական մարմին կազմավորվում է պետության կողմից սահմանված կարգով։ 3․ Պետական մարմինն իր լիազորություններն իրականացնելիս գործում է պետության անունից և նրա հանձնարարությամբ։ 4․ Պետական մարմինն օժտված է պետական իշխանական լիազորություններով։ 5․ Պետական մարմինը մասնակցում է պետության խնդիրների և գործառույթների իրականացմանը և 6․-ը Յուրաքանչյուր պետական մարմին գործում է կազմակերպական իրավական որոշակի ձևերով ու մեթոդներով։

  • Պետական մարմիներ՝ օրենսդիր, գործադիր, դատական:

Օրենսդիր մարմինները իշխանության ներկայացուցչական մարմիններ են։ Կազմավորվում են բնակչության կողմից ընտրությունների միջոցով։ Օրենսդիր մարմինն ընդունում է օրենքներ, համապարտադիր վարքագծի կանոններ, որոնք հիմք են հանդիսանում դատական իշխանության գործունեության համար։ Ժամանակակից պետություններում որպես օրենսդիր մարմին հանդես է գալիս պառլամենտը։

Գործադիր մարմինները պետական ապարատի բաղկացուցիչ մասն են։ Գործադիր մարմինների գլխավոր զբաղմունքը օրենքների կիրառումն է, դրանց կեսագործումը, գործադիր կարգադրիչ գործունեություն իրականացնելը։ Ժամանակակից պետություններում գործադիր իշխանության ղեկավարը հաճախ հանդես է գալիս որպես պետության գլուխ (միապետություններում դրա ձևական կրողը միապետն է, հանրապետություններում – նախագահը)։ Գործադիր իշխանության համակարգում գլխավոր դերը պատկանում է իշխանությանը։

Դատական մարմինները իրականացնում են արդարադատության քրեական, քաղաքացիական և վարչական գործերով, քննելով տվյալ պետության օրենքներով սահմանված դատավարական կարգով։ Ժամանակակից պետություններում դատական մարմինները ապահովում են սահմանադրական կարգը, պաշտպանում քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքները և օրինական շահերը։ Դատարանը հիմնվում է օրենքի վրա և ենթարկվում է միայն օրենքին: Ներկայումս կա մեկ մասնագիտացված դատարան և դա վարչական դատարանն է։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Դասանյութը՝ Իրավագիտություն /էջ 85-99/

ՀՀ Սահմանադրություն

Առաջադրանք՝

  • Սահմանադրություն, հիմնական հատկանիշները

Պետության հիմնական օրենքն է Սահմանադրությունը։ «Սահմանադրություն» եզրը ծագել է լատիներեն «constitution» եզրից, որը թարգմանվում է իբրև «սահմանում եմ», «հիմնադրում եմ», «կառուցվածք»։ Այն ապահովում է պետական և հասարակական կարգի հիմունքները։

Հատկանիշներ՝

Սահմանադրությունը ընդունվում է ժողովրդի կողմից։

Սահմանադրությունն ունի մի շարք իրավաբանական հատկա- նիշներ:
1. Սահմանադրությունն օժտված է բարձրագույն իրավաբա- նական ուժով: Սա նշանակում է, որ ա) երկրում հաստատված է սսհմանադրական կարգ, Սահմանադրությունն առաջնություն ու- նի պետության նկատմամբ և հանդես է գալիս իբրև պետական և հասարակական զարգացմանը թելադրող և ուղղություն տվող ուժ: բ) բոլոր նորմատիվ իրավական ակտերը` օրենքները և ենթաօ- րենսդրական ակտերը պետք է համապատասխանեն Սահմա- նադրությանը։ Սահմանադրությանը հակասելու դեպքում դրանք ենթակա են վերացման կամ փոփոխման սահմանված կարգով:
2.Սահմանադրության նորմերը գործում են անմիջականորեն: Սա նշանանակում է, որ Սահմանադրության նորմերը անմիջակա- նորեն կարգավորում են հասարակական հարաբերությունները և դրանց իրականացման համար, որպես պարտադիր պայման չի պահանջվում դրանք կոնկրետացնող լրացուցիչ ճյուղային իրավա- կան նորմեր Անձն իրավունք ունի դատական կարգով պաշտպա- նություն հայցել հղում կատարելով Սահմանադրության ձևակեր պումների վրա։ Սահմանադրության շատ նորմեր ընդհանրացման բարձր մակարդակի շնորհիվ կարիք ունեն լրացուցիչ կարգավոր- ման ընթացիկ օրենսդրության միջոցով, սակայն դրա բացակայում թյունը չի կարող խոչընդոտել իրավունքի պաշտպանությանը։3. Սահմանադրությունը հանդիսանում է իրավական համա- կարգի միջուկը և ընթացիկ օրենսդրության հիմքը: Մահմանադ- րության դրույթներն ու սկզբունքները ուղղություն տվող դեր են կատարում իրավունքի ողջ համակարգի և օրենսդրության ողջ համակարգի զարգացման համար: Սահմանադրության նորմերը ելակետ են հանդիսանում իրավունքի ճյուղերի համար: Իրավուն- քի բոլոր ճյուղերն էլ իրենց ելակետային գաղափարներն ու սկզ- բունքները վերցնում են Սահմանադրությունից և ղեկավարվելով դրանցով մանրամասնորեն կարգավորում են իրենց բնագավառի հասարակական հարաբերությունները: Սահմանադրությունն ամ- րապնդում է իրավաստեղծության ողջ գործընթացը, սահմանում, թե որ մարմինը ինչ տեսակի իրավական ակտեր է ընդունում. ակ- տերի անվանումները, իրավաբանական ուժը, օրենքների ընդուն-
ման կարգը և այլն: Սահմանադրությունը հաճախ մատնանշում է. թե այս կամ այն իրավահարաբերությունը ինչ իրավական ակտով պետք է կարգավորվի։ Այսպես, Սահմանադրության 30.2 հոդվա- ծում ասված է, որ հանրային ծառայության սկզբունքները և կազ- մակերպման կարգը սահմանվում է օրենքով: Սա նշանակում է, որ Ազգային ժողովը պարտավոր է հանրային ծառայության մասին համապատասխան օրենք ընդունել:
4. Սահմանադրությունն օժտված է հատուկ պաշտպանությամբ: Սահմանադրության պահպանումը բոլոր պետական մարմինների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների պարտականությունն է: ՀՀ Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Սահմանադրության պաշտպանության գործում հատուկ դեր է վե- րապահված Սահմանադրական դատարանին։ Վերջինս որոշում է օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը, որին հակասող ճանաչված ակտերը կամ դրանց առանձին դրույթները կորցնում են իրենց իրավաբանական ուժը և ենթակա չեն կիրառման
5. Սահմանադրությունն ունի իր ընդունման և փոփոխման հա տուկ կարգը, որի նպատակը կայունության ապահովումն է: ՀՀ- յում Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են միայն հանրաքվեի միջոցով։

  • Ինքնիշխան պետություն

Հայաստանի ինքնիշխան պետությունը պետական իշխանության գերակայունությունն է և անկախությունը երկրի ներսում և այլ պետությունների հետ ունեցած հարաբերություններում։ Պետության ինքնիշխանութան հիմքում ընկած է ժողովրդի ինքնիշխանությունը։ Այն ցանկացած պետութան անօտարելի հատկությունն է, անկախ նրա տարածքի չափից, բնակչության թվից, կառավարման և կառուցվածքի ձևից։

  • Ժողովրդավարական պետություն
  • Սոցիալական պետություն

ՀՀ սոցիալական պետություն է: Այս բառակապակցությունն առաջին անգամ արևմտաեվրոպական երկրների Իտալիա, Ֆրան սիա, ԳՖՀ սահմանադրություններում հայտնվեց երկրորդ համաշ- խարհային պատերազմից հետո: Դրան նախորդել է իրավական պե- տության գաղափարն ու պրակտիկան։ Ըստ ընդունված միջազգային չափանիչների, սոցիալական պետությունում առաջնայինը մարդն է, նրա իրավունքներն ու պա- հանջմունքները։ Պետությունը հոգում է իր քաղաքացիների տի- տեսական և սոցիալական բարեկեցության ապահովումը։ Սոցիա- լական պետությունը զորավի է նվազ եկամուտներ և սոցիալա- կան պաշտպանության կարիք ունեցող քաղաքացիներին ներե- րին, հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, բազմազա- վակ ընտանիքներին: Սոցիալական պետությունում ընտանիքը, մայրությունը, հայրությունը, մանկությունը գտնվում են պետու- թյան և հասարակության հովանավորության ներքո:Սոցիալական պետությունն ապահովում է ոչ միայն բոլորի հա- վասարությունը օրենքի առջև, այլև ձգտում է վերացնել սոցիալա- կան անհավասարությունը:

  • Իրավական պետություն

Իրավական պետությունը պետության կազմակերպման այն- պիսի եղանակ է, որի ժամանակ այն ենթարկվում է օրենքին. իսկ նրա գործունեության գլխավոր նպատակն է հանդիսանում մարդու իրավունքների և ազատությունների ապահովումը:

Հատկությունները՝

Իրավունքի և օրենքի միասնությունը։

Սահմանադրության և օրենքների գերակայություն։

Միջազգային իրավական նորմերի առաջնությունը ներպետական իրավունքի նկատմամբ։

Անձի իրավունքների իրական լինելը. նրա ազատ զարգացման ապահովումը։

Աշխատանքային իրավունք

Աշխատանքային իրավունք

ՀՀ Սահամանադրություն

Աշխատանքային օրենսդրություն

Դասանյութ՝ Իրավագիտություն

Առաջադրանք՝

  • Որո՞նք են աշխատանքային իրավունքի աղբյուրները:

Աշխատանքային իրավունքի աղբյուրները տարբեր են հիմնական աղբյուրը ՝ ՀՀ սահմանադրությունն է, աշխատանքային օրենսգիրքը, օրենքները, աշխատանքային իրավունքի նորմերը և ՀՀ նախագահի հրամանագրերը, ՀՀ կառավարության որոշումները, նախարարությունների և գործադիր իշխանության և այլ մարմինների ակտերը։

  • Սահմանե՛լ աշխատանքային իրավահարաբերություններ հասկացությունը:

Աշխատանքային իրավահարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են։

Աշխատողը որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառություններ ենթարկվելով աշխատանքային օրենսդրությանը։

Գործատուն ապահովում է աշխատանք նախատեսված աշխատանքիային օրենսդրության պայմաններով։

  • Ո՞վ է համարվում աշխատող:

Աշխատողը օրենսգրքով սահմանված տարիքային խմբին հասաց գործունակ ֆիզիկական անձն է, որն ըստ աշխատանքային պայմանագրի գործատու օգտի կատարում է աշխատանք, ըստ մասնագիտության կամ պաշտոնի և վճարվում կատարած աշխատանքի դիմաց։

  • Որո՞նք են աշխատողի աշխատանքային պարտականությունները և իրավունքները:

Պարտականությունները ամրապնդված են աշխատանքային օրենսգրքի 216 հոդվածում, ըստ ըստ որի աշխատողը պարտավոր է՝ բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները,

1) հոդվածում, ըստ որի աշխատողը պարտավոր է՝բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները,

2) պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը,

3) կատարել աշխատանքի սահմանված նորմաները,

4) պահպանել աշխատանքի պաշտպանության ապահովման պահանջները,

5) բարեխղճորեն վերաբերվել գործատուի և այլ աշխատողների գույքին, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը,

6) գործատուի գույքի պաշտպանությանն սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին։

Վարձու աշխատողները ունեն այլ իրավունքներ ՝

2) աշխատանքային պայմանագրով պայմանավորված իրեն աշխատանք տրամադրելու պահանջի իրավունք,

3) աշխատանքի անվտանգության, հիգիենայի բավարարող պայմանների իրավունք,

4) աշխատողի որակավորմանը, կատարած աշխատանքի բարդությանը, քանակին ու որակին համապատասխան, ժամանակին և լրիվ ծավալով աշխատանքի վարձատրության իրավունք,

5) նորմալ աշխատաժամանակի սահմանված տևողության պահպամնամբ ապահովված հագուստի, ամենշաբաթյա հանգստյան օրերի, տոնական ոչ աշխատանքային օրերի, ամենամյա վճարովի արձակուրդների տրամադրման իրավունք,

6) իր աշխատատեղում աշխատանքի պայմանների և աշխատանքի պաշտպանության պահանջների մասին լրիվ և հավաստի տեղեկատվության իրավունք,

7) արհեստակցական միություններ հիմնադրելու և դրանց գործունեությանը մասնակցելու իրավունք․8) մասնագիտական որակավորումը բարձրացնելու իրավունք,

18ը չլրացած աշխատողները կարող են ոչ աշխատանքային օրերը օգտագրծել իրենց օգտին։

  • Ո՞վ է համարվում գործատուն։

Գործատուն օգագործում է քաղաքացիների աշխատանքը սահմանված աշխատանքային պայմանագրով։Գործատու կարող է լինել աշխատանքային գործունակություն ունեցող իրավաբանական անձը։

  • Որո՞նք են գործատուի իրավունքները:

 Գործատուի իրավունքները սահմանված է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով։

Աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կարգով և պայմաններով աշխատողների հետ կնքել, փոխել և լուծել աշխատանքային պայմանագրեր,

Պահանջել կատարելու իրենց աշխատանքային պարտականությունները և պահպանելու ներքին աշխատանքային կարգապահության կանոնները,

Խրախուսել աշխատողների բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար,

Աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողների նկատմամբ կիրառել կարգապահական և նյութական պատասխանատվության միջոցներ,

Ընդունել ներքին և անհատական իրավական ակտեր,

Վարել կոլեկտիվ բանակցություններ և կնքել կոլեկտիվ պայմանագրեր,

Ստեղծել գործատուների շահերը պաշտպանող ներկայացուցչական մարմիններ կամ միավորվել դրանց մեջ,

Սահմանել աշխատողի աշխատանքային պայմանները և այլն։Posted in: Հասարակագիտություն:

Քաղաքացիական իրավունք

Քաղաքացիական օրենսգիրք

Առաջադրանք՝

ԳԼՈՒԽ 4
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Քաաքացիական օրենսգրքից առանձնացնել՝

  • Քաղաքացիների իրավունակությանըվերաբերող հոդվածները
Հոդված 20.Քաղաքացու իրավունակությունը

 

1. Քաղաքացիական իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը (քաղաքացիական իրավունակություն) բոլոր քաղաքացիների համար ճանաչվում է հավասարապես:

2. Քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում է մահվամբ:

Հոդված 21.Քաղաքացիների իրավունակության բովանդակությունը

 

Քաղաքացիները կարող են`

1) սեփականության իրավունքով ունենալ գույք.

2) ժառանգել և կտակել գույքը.

3) զբաղվել ձեռնարկատիրական և օրենքով չարգելված ցանկացած այլ գործունեությամբ.

4) ինքնուրույն կամ այլ քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ համատեղ ստեղծել իրավաբանական անձ.

5) կնքել օրենքին չհակասող գործարքներ և կրել պարտավորություններ.

6) ընտրել բնակության վայր.

7) ունենալ գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների, գյուտերի ու մտավոր գործունեության` օրենքով պահպանվող այլ արդյունքների հեղինակի իրավունքներ.

8) ունենալ այլ գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ:

 

Հոդված 22.Քաղաքացու անունը

 

1. Քաղաքացին իրավունքներ և պարտականություններ է ձեռք բերում ու իրականացնում իր անվամբ, որը ներառում է նրա ազգանունը և անունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը:

Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` քաղաքացին կարող է օգտագործել կեղծանուն (մտացածին անուն):

2. Քաղաքացին իրավունք ունի օրենքով սահմանված կարգով փոխել իր անունը: Քաղաքացու անվան փոխելը հիմք չէ նախորդ անվամբ ձեռք բերված նրա իրավունքները և պարտականությունները դադարելու կամ փոփոխելու համար:

Քաղաքացին պարտավոր է իր պարտապաններին և պարտատերերին տեղյակ պահել անունը փոխելու մասին ու կրում է իր անունը փոխելու վերաբերյալ այդ անձանց մոտ տեղեկությունների բացակայության հետևանքով առաջացած վնասների ռիսկը:

Անունը փոխած քաղաքացին իրավունք ունի պահանջել, որպեսզի իր հաշվին համապատասխան փոփոխություններ մտցվեն իր նախկին անվամբ ձևակերպված փաստաթղթերում:

3. Ծննդյան ժամանակ քաղաքացու ստացած անունը, ինչպես նաև նրա անվան փոփոխությունը ենթակա են գրանցման` քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար սահմանված կարգով:

4. Այլ անձի անվամբ իրավունքներ և պարտականություններ ձեռք բերել չի թույլատրվում:

5. Քաղաքացու անվան ապօրինի օգտագործմամբ նրան պատճառված վնասը ենթակա է հատուցման` սույն օրենսգրքին համապատասխան:

Քաղաքացու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը շոշափող եղանակով կամ ձևով նրա անունն աղավաղելու կամ օգտագործելու դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված կանոնները:

(22-րդ հոդվածը փոփ. 18.05.10 ՀՕ-97-Ն օրենք)

Հոդված 23.Քաղաքացու բնակության վայրը

 

1. Բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես ապրում է:

2. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասների կամ խնամակալության տակ գտնվող քաղաքացիների բնակության վայր է համարվում նրանց օրինական ներկայացուցիչների` ծնողների, որդեգրողների կամ խնամակալների բնակության վայրը:

Հոդված 24.Քաղաքացու գործունակությունը

 

1. Իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից:

2. Տասնվեց տարին լրացած անչափահասը կարող է լրիվ գործունակ ճանաչվել, եթե նա աշխատում է աշխատանքային պայմանագրով կամ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:

Անչափահասին լրիվ գործունակ ճանաչելը (էմանսիպացիա) կատարվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման հիման վրա` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում` դատարանի վճռով:

Ծնողները, որդեգրողները և հոգաբարձուն պատասխանատվություն չեն կրում լրիվ գործունակ ճանաչված անչափահասի պարտավորությունների, մասնավորապես նրա կողմից պատճառված վնասի հետևանքով առաջացած պարտավորությունների համար:

3. Այն դեպքում, երբ օրենքով թույլատրվում է ամուսնանալ մինչև տասնութ տարեկան դառնալը, քաղաքացին լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում ամուսնանալու պահից:

Ամուսնության հետևանքով ձեռք բերված գործունակությունը լրիվ ծավալով պահպանվում է նաև մինչև տասնութ տարեկան դառնալն ամուսնալուծվելուց հետո:

Ամուսնությունն անվավեր ճանաչելիս` դատարանը կարող է վճիռ կայացնել դատարանի կողմից որոշված պահից անչափահաս ամուսնու գործունակության լրիվ կորստյան մասին:

 

Հոդված 25.Քաղաքացուն իրավունակությունից և գործունակությունից զրկելու ու դրանք սահմանափակելու անթույլատրելիությունը

 

1. Քաղաքացու իրավունակությունը և գործունակությունը չեն կարող սահմանափակվել այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:

2. Քաղաքացիների գործունակությունը կամ ձեռնարկատիրական կամ այլ գործունեությամբ զբաղվելու նրանց իրավունքների սահմանափակման` օրենքով սահմանված պայմանները և կարգը չպահպանելը հանգեցնում է համապատասխան սահմանափակում սահմանած պետական կամ այլ մարմնի ակտի անվավերության:

3. Քաղաքացու իրավունակությունից կամ գործունակությունից լրիվ կամ մասնակի հրաժարվելուն և նրա իրավունակության կամ գործունակության սահմանափակելուն ուղղված գործարքներն առոչինչ են:

  • Քաղաքացու գործունակությունը
  • Մինչև տասնութ տարեկան անչափահասների գործունակությունը սահմանող հոդվածները

Ընտանեկան իրավունք

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ / ԳԼՈՒԽ 34, 5, 67/

Առաջադրանք՝

  • Ամուսնություն կնքելու պայմաներն ու կարգը:
Հոդված 9.Ամուսնություն կնքելու կարգը

 

1. Ամուսնությունը գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմիններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են ամուսնության պետական գրանցման պահից: 

(9-րդ հոդ. փոփ. 19.01.21 ՀՕ-67-Ն օրենք)

 

Հոդված 10.Ամուսնության կնքման պայմանները

 

1. Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:

2. Արգելվում է ամուսնության կնքումը սույն օրենսգրքի 11-րդ հոդվածով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում:

(10-րդ հոդվածը փոփ. 30.04.13 ՀՕ-26-Ն օրենք)

  • Ամուսնության դադարման հիմքերը:

 

Հոդված 13.Ամուսնության դադարման հիմքերը

 

1. Ամուսնությունը դադարում է ամուսիններից մեկի մահվան կամ նրան դատարանի կողմից մահացած ճանաչելու հետևանքով:

2. Ամուսնությունը կարող է դադարել ամուսնալուծության միջոցով` ամուսինների կամ ամուսիններից մեկի դիմումի հիման վրա, ինչպես նաև դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի դիմումի հիման վրա:

3. Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում:

  • Ամուսնությունն անվավեր ճանաչելը:
Հոդված 20.Ամուսնությունն անվավեր ճանաչելը

1. Ամուսնությունն անվավեր է ճանաչում դատարանը:

2. Անվավեր է ճանաչվում սույն օրենսգրքի 10-րդ11-րդ հոդվածներով և 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների առկայությամբ կնքված ամուսնությունը, ինչպես նաև այն ամուսնությունը, երբ ամուսինները կամ նրանցից մեկը ամուսնությունը գրանցել են առանց ընտանիք ստեղծելու մտադրության (կեղծ ամուսնություն):

3. Դատարանն ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել ամուսնության պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին:

4. Ամուսնությունն անվավեր է ճանաչվում դրա պետական գրանցման պահից:

  • Ամուսիների իրավունքներն:
Հոդված 24.Ամուսինների իրավահավասարությունն ընտանիքում

 

1. Ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է աշխատանք, զբաղմունք, մասնագիտություն, բնակության վայր ընտրելու հարցում:

2. Մայրության, հայրության, երեխաների դաստիարակության և կրթության, ինչպես նաև ընտանեկան կյանքի այլ հարցեր ամուսինները համատեղ լուծում են` ելնելով ամուսինների իրավահավասարության սկզբունքից:

3. Ամուսիններն ընտանիքում պարտավոր են իրենց հարաբերությունները կառուցել փոխադարձ օգնության և հարգանքի վրա, նպաստել ընտանիքի ամրությանը, հոգ տանել իրենց երեխաների բարեկեցության ու զարգացման համար:

Հոդված 25.Ամուսինների կողմից ազգանվան ընտրության իրավունքը

 

1. Ամուսնանալիս ամուսինները, ըստ իրենց ցանկության, կարող են ամուսիններից մեկի ազգանունն ընտրել որպես ընդհանուր ազգանուն կամ պահպանել մինչամուսնական ազգանունը:

Ամուսինների ընդհանուր ազգանունը կարող է լինել ամուսիններից մեկի ազգանունը կամ այնպիսի ազգանուն, որը ներառում է ամուսինների ազգանունները միաժամանակ: Ընդհանուր ազգանունը չի կարող լինել երկու ազգանունից ավելի:

2. Ամուսիններից մեկի ազգանվան փոփոխությունը մյուս ամուսնու ազգանվան փոփոխություն չի առաջացնում:

3. Ամուսնալուծվելիս ամուսիններն իրավունք ունեն պահպանելու ընդհանուր ազգանունը կամ վերականգնելու իրենց մինչամուսնական ազգանունը:

  • Ամուսիների պարտականությւոնները:

Մարքեթինգի պլան

1.Ապրանքի/ծառայության նկարագրությունը

Ըմպելիք – Էներգետիկ ըմպելիք ներմուծում

Տեսակը-շաքարով և առանց շաքար,գազավորվաց և առանց գազ

2.Ապրանքի/ծառայության մրցունակության գնահատում

Էներգետիկ ըմպելիքների արդյունաբերությունը դեռևս աճում է , քանի որ այլ խմիչքների պահաջարկը նվազել է, չնայած արդյունաբերության կողմից սահմանված բոլոր կոշտ կանոնակարգերին և դրանից բխող առողջական խնդիրներին։

Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը

• մատակարարների իշխանություն

Քանի որ էներգետիկ ըմպելիքների տեսակները շատ են շուկայում, այդ պատճառով որոշ մատակարարներ ավելի մատչելի են մատակարարում և մեծ քանակությամբ, ինչն էլ իր հերթին մեծացնում է սպառումը։ Օրինակ՝ որոշ վաճառակետերում նախընտրում են ստանալ ապրանքը ավելի մեծ քանակությամբ՝ ավելի մատչելի։

• գնորդների իշխանություն

քանի որ մեր ապրանքը հայտնի է շուկայում, մենք չունենք ապրանքի ճանաչելիության խնդիր․ մեր խնդիրն է մնացած վաճառակետերի գնային մրցակցությունը։

• փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ

Էներգետիկ ըմպելիքները կարող են փոխարինվել այլ հյութերով կամ ոգելից խմիչքներով։

• նոր մրցակիցների հայտնվելու վտանգ

Վտանգ կա, որ շուկայում կհայտնվեն նոր տեսակի և ավելի շատ պահանջարկ ունեցող, ավելի մատչելի և ավելի համեղ էներգետիկ ըմպելիքների տեսակներ։

• շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն

թշնամական մրցակցությունը կարող է լինել այլ վաճառակետերում գների իջեցումը կամ շահավետ ակցիաների առկայությունը որ տվյալ վաճառակետին կբերի մեծ վաճառք։

3.Գտնվելու վայրը 

ներմուծում- Ռուսաստան

սկզբնական վաճառք-Երևան նորաշեն 16 թաղամաս

4. Ծրագրի աշխարհագրական ընդգրկումն ու հաճախորդները /շուկայի հատվածը/

(Երևան) էներգետիկ ըմպելիքների սպառումը հիմնականում շատ է երիտասառդների և դեռահասների շրջանում։

• Who

Ով է նպատակային սպառողը՝ երիտասառդների և դեռահասները։

• Why

Ինչու է սպառողը գնում ապրանքը՝ պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին ինչն ավելի օգտակար է մինչ ուշ գիշերներն աշխատող մարդկանց կամ սովորող ուսանողների համար։

• What

նախատեսված է ակտիվ մարդկանց համար, ովքեր իրենց ազատ ժամանակն անցկացնում են մարզասրահներում կամ աշխատող մարդկանց և սովորող ուսանողների համար։

• When

Այն ունի ամենօրյա սպառում։

• Where

վաճառակետ՝ նորաշեն 16 թաղամաս 18 շենք

5.Պահանջարկի ընդհանուր մեծությունը

Նախատեսված է 16 թաղամասի 3 շղթայի բնակիչների համար։ Համաձայն բնակիչների քանակի կատարենք հետևյալ հաշվարկը։

Հաշվենք մեկ շենքի բնակիչների քանակը․ շհենքըն ունի 16 հարկ, ամեն հարկւմ 8 բնակարան և ամեն բնակարանում միջինում բնակվում են 4 հոքի ըստ միջին հաշվարկի 512 բնակիչ իսկ 3րդ շղթայում կա 8 շհենք ըստ միջին հաշվարկների 4096 բնակիչ որոնց քանակը մոտավոր բաժանվում է 4 վաճառակետերի միջև այսինքն 1024 բնակիչ։

մեկ շշի գինը 400դր

Այսպիսով ըստ սպառողների քանակի, որը կազմեց 1024 բնակիչ տարեկան նվազագույն եկամուտը կկազմի 409600դր։

6. Շուկայում կազմակերպության մասնակցության բաժնեմասը

· Մրցակիցների մոտավոր թիվը՝

մրցակիցները 3-ն են՝ խօ մարկետ,մմ մարկետ, մաքս մարկետ

· Ձեր մրցակիցները խոշո՞ր են, թե՞ ոչ:

Խոշոր և մանր մրցակիցներ

· Արդյո՞ք նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

Այո քանի որ բոլորնել ներկրում են տարացքին ծանոթ և ավելի շատ վաճառվող ապռանքներ։

7.Վաճառքի գինը 

մեկ շիշը 400դր։

8.Վաճառքների ծավալների կանխատեսում

Ստաբիլ չէ, կախված է առաջին ներմուծման վաճառքից։