ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Դասանյութը՝ Իրավագիտություն /էջ 85-99/

ՀՀ Սահմանադրություն

Առաջադրանք՝

  • Սահմանադրություն, հիմնական հատկանիշները

Պետության հիմնական օրենքն է Սահմանադրությունը։ «Սահմանադրություն» եզրը ծագել է լատիներեն «constitution» եզրից, որը թարգմանվում է իբրև «սահմանում եմ», «հիմնադրում եմ», «կառուցվածք»։ Այն ապահովում է պետական և հասարակական կարգի հիմունքները։

Հատկանիշներ՝

Սահմանադրությունը ընդունվում է ժողովրդի կողմից։

Սահմանադրությունն ունի մի շարք իրավաբանական հատկա- նիշներ:
1. Սահմանադրությունն օժտված է բարձրագույն իրավաբա- նական ուժով: Սա նշանակում է, որ ա) երկրում հաստատված է սսհմանադրական կարգ, Սահմանադրությունն առաջնություն ու- նի պետության նկատմամբ և հանդես է գալիս իբրև պետական և հասարակական զարգացմանը թելադրող և ուղղություն տվող ուժ: բ) բոլոր նորմատիվ իրավական ակտերը` օրենքները և ենթաօ- րենսդրական ակտերը պետք է համապատասխանեն Սահմա- նադրությանը։ Սահմանադրությանը հակասելու դեպքում դրանք ենթակա են վերացման կամ փոփոխման սահմանված կարգով:
2.Սահմանադրության նորմերը գործում են անմիջականորեն: Սա նշանանակում է, որ Սահմանադրության նորմերը անմիջակա- նորեն կարգավորում են հասարակական հարաբերությունները և դրանց իրականացման համար, որպես պարտադիր պայման չի պահանջվում դրանք կոնկրետացնող լրացուցիչ ճյուղային իրավա- կան նորմեր Անձն իրավունք ունի դատական կարգով պաշտպա- նություն հայցել հղում կատարելով Սահմանադրության ձևակեր պումների վրա։ Սահմանադրության շատ նորմեր ընդհանրացման բարձր մակարդակի շնորհիվ կարիք ունեն լրացուցիչ կարգավոր- ման ընթացիկ օրենսդրության միջոցով, սակայն դրա բացակայում թյունը չի կարող խոչընդոտել իրավունքի պաշտպանությանը։3. Սահմանադրությունը հանդիսանում է իրավական համա- կարգի միջուկը և ընթացիկ օրենսդրության հիմքը: Մահմանադ- րության դրույթներն ու սկզբունքները ուղղություն տվող դեր են կատարում իրավունքի ողջ համակարգի և օրենսդրության ողջ համակարգի զարգացման համար: Սահմանադրության նորմերը ելակետ են հանդիսանում իրավունքի ճյուղերի համար: Իրավուն- քի բոլոր ճյուղերն էլ իրենց ելակետային գաղափարներն ու սկզ- բունքները վերցնում են Սահմանադրությունից և ղեկավարվելով դրանցով մանրամասնորեն կարգավորում են իրենց բնագավառի հասարակական հարաբերությունները: Սահմանադրությունն ամ- րապնդում է իրավաստեղծության ողջ գործընթացը, սահմանում, թե որ մարմինը ինչ տեսակի իրավական ակտեր է ընդունում. ակ- տերի անվանումները, իրավաբանական ուժը, օրենքների ընդուն-
ման կարգը և այլն: Սահմանադրությունը հաճախ մատնանշում է. թե այս կամ այն իրավահարաբերությունը ինչ իրավական ակտով պետք է կարգավորվի։ Այսպես, Սահմանադրության 30.2 հոդվա- ծում ասված է, որ հանրային ծառայության սկզբունքները և կազ- մակերպման կարգը սահմանվում է օրենքով: Սա նշանակում է, որ Ազգային ժողովը պարտավոր է հանրային ծառայության մասին համապատասխան օրենք ընդունել:
4. Սահմանադրությունն օժտված է հատուկ պաշտպանությամբ: Սահմանադրության պահպանումը բոլոր պետական մարմինների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների պարտականությունն է: ՀՀ Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Սահմանադրության պաշտպանության գործում հատուկ դեր է վե- րապահված Սահմանադրական դատարանին։ Վերջինս որոշում է օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը, որին հակասող ճանաչված ակտերը կամ դրանց առանձին դրույթները կորցնում են իրենց իրավաբանական ուժը և ենթակա չեն կիրառման
5. Սահմանադրությունն ունի իր ընդունման և փոփոխման հա տուկ կարգը, որի նպատակը կայունության ապահովումն է: ՀՀ- յում Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են միայն հանրաքվեի միջոցով։

  • Ինքնիշխան պետություն

Հայաստանի ինքնիշխան պետությունը պետական իշխանության գերակայունությունն է և անկախությունը երկրի ներսում և այլ պետությունների հետ ունեցած հարաբերություններում։ Պետության ինքնիշխանութան հիմքում ընկած է ժողովրդի ինքնիշխանությունը։ Այն ցանկացած պետութան անօտարելի հատկությունն է, անկախ նրա տարածքի չափից, բնակչության թվից, կառավարման և կառուցվածքի ձևից։

  • Ժողովրդավարական պետություն
  • Սոցիալական պետություն

ՀՀ սոցիալական պետություն է: Այս բառակապակցությունն առաջին անգամ արևմտաեվրոպական երկրների Իտալիա, Ֆրան սիա, ԳՖՀ սահմանադրություններում հայտնվեց երկրորդ համաշ- խարհային պատերազմից հետո: Դրան նախորդել է իրավական պե- տության գաղափարն ու պրակտիկան։ Ըստ ընդունված միջազգային չափանիչների, սոցիալական պետությունում առաջնայինը մարդն է, նրա իրավունքներն ու պա- հանջմունքները։ Պետությունը հոգում է իր քաղաքացիների տի- տեսական և սոցիալական բարեկեցության ապահովումը։ Սոցիա- լական պետությունը զորավի է նվազ եկամուտներ և սոցիալա- կան պաշտպանության կարիք ունեցող քաղաքացիներին ներե- րին, հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, բազմազա- վակ ընտանիքներին: Սոցիալական պետությունում ընտանիքը, մայրությունը, հայրությունը, մանկությունը գտնվում են պետու- թյան և հասարակության հովանավորության ներքո:Սոցիալական պետությունն ապահովում է ոչ միայն բոլորի հա- վասարությունը օրենքի առջև, այլև ձգտում է վերացնել սոցիալա- կան անհավասարությունը:

  • Իրավական պետություն

Իրավական պետությունը պետության կազմակերպման այն- պիսի եղանակ է, որի ժամանակ այն ենթարկվում է օրենքին. իսկ նրա գործունեության գլխավոր նպատակն է հանդիսանում մարդու իրավունքների և ազատությունների ապահովումը:

Հատկությունները՝

Իրավունքի և օրենքի միասնությունը։

Սահմանադրության և օրենքների գերակայություն։

Միջազգային իրավական նորմերի առաջնությունը ներպետական իրավունքի նկատմամբ։

Անձի իրավունքների իրական լինելը. նրա ազատ զարգացման ապահովումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *